Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հետեվրատեսիլյան ձանձրույթ

Հետեվրատեսիլյան ձանձրույթ
22.05.2013 | 16:33

Եվրատեսիլյան խմորումները շարունակվում են: Ադրբեջանը մեղադրվում է ձայներ գնելու մեջ, Դանիան` գրագողության: Լուրեր են պտտվում, որ Դանիայի ներկայացուցչի երգն ակնհայտ նման է «К-Отик» խմբի «I Surrender» երգին:

Ստացվում է, որ «Եվրատեսիլի» այս տարվա արդյունքները կարող են վերանայվել: Քանի որ այդքան վիճարկելի է հեղինակավոր մրցույթի առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցների հաղթանակը, առաջին հորիզոնականում կարող է հայտնվել ՈՒկրաինան:
Ադրբեջանցիների կեղծարարությունը բացահայտել են լիտվացի լրագրողները, Դանիայի շուրջ ստեղծված սկանդալի մեղավորները, ըստ լուրերի, հոլանդացի լրագրողներն են:
Տարեցտարի ձանձրալի դարձող երգի միջազգային մրցույթին երևի պակասում էին սկանդալները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ